08:24 «Յուվենտուս», «Ռեալ», «Չելսի», «Ման. Սիթի».. ո՞րն է Իբրահիմովիչի հաջորդ կանգառը | |
Այն հանգամանքը, որ Զլատան Իբրահիմովիչի կինը Միլանում նոր տուն է գնել, իտալական լրատվամիջոցների համար տեղիք է տվել այնպիսի նյութերի, որոնց համաձայն շվեդ ֆուտբոլիստը վերադառնալու է Ա Սերիա: Այս առիթով բավականին հակասական կարծիք է արատահայտել Իբրահիմովիչի գործակալ Մինո Ռայոլան: -Այս պահին Իբրան Փարիզում է, բայց վաղը չգիտենք` ինչ կլինի: Ֆուտբոլում ամեն բան հնարավոր է, այնպես որ ես ոչինչ չեմ բացառում: Երբեք մի ասա երբեք: Զլատանը երջանիկ է «ՊՍԺ»-ում, իսկ ակումբը գոհ է նրա խաղից, թեպետ «Միլանում» ևս նա երջանիկ էր: Եթե Իբրահիմովիչը վերադառնա Ա Սերիա, ապա նրա հետ կկարողանան պայմանագիր կնքել երեք ակումբներ` «Միլանը», «Ինտերը» և «Յուվենտուսը»: Իսկ այլ երկներում կան «Ռեալը», «Մանչեսթեր Սիթին» և «Չելսին»,-Ռայոլայի խոսքերը մեջբերել է La Repubblica-ն: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |