Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 20 » Վիճակահանության պահից Կլոպն ամեն օր մեկանաբանություններ է տալիս. Մոուրինյո
15:33
Վիճակահանության պահից Կլոպն ամեն օր մեկանաբանություններ է տալիս. Մոուրինյո

«Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում իրենց մրցակցի` Դորտմունդի «Բորուսիայի» մասին:

«Վիճակահանության ժամանակ շատ հանգիստ էի` ոչ մի զգացմունք կամ նյարդ: Ինձ համար տարբերություն չկար, թե երեք թիմերից որ մեկը բաժին կհասներ մեզ: Յուրաքանչյուր թիմ իր առավելություններն ունի: Կարծում եմ` դեռ վաղ է խոսել «Բորուսիայի» մասին, թողնենք դա մինչև երեքշաբթի օրը: Առջևում «Բետիսի» հետ հանդիպումն է: Վիճակահանության պահից միայն Կլոպն է մեկանաբանություններ տալիս, իսկ ես` ոչ», – Մոուրինյոյի խոսքերը մեջբերում է AS-ը:

Հիշեցնենք, որ ՉԼ կիսաեզրափակչի «Բորուսիա» – «Ռեալ» առաջին հանդիպումը տեղի կունենա ապրիլի 24-ին:
Դիտումներ: 361 | Ավելացրեց: Morata21 | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]