Գլխավոր էջ » 2013 » Հոկտեմբեր » 15 » Վարան. Երկու տարվա ընթացքում Մոուրինյոն ինձ երբեք չի խաբել
08:15
Վարան. Երկու տարվա ընթացքում Մոուրինյոն ինձ երբեք չի խաբել
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանը խոսել է իր նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի կատարած աշխատանքից:

«Մոուրինյոն ինձ ասել էր, որ խաղաժամանակ կտրամադրի, որ ես կկարողանամ ճիշտ գնահատել հնարավորություններս: Ոչ մի տեղ՝ թե խաղադաշտում, թե դրանից դուրս, ես այնպիսի ճնշման չէի ենթարկվել, ինչպես «Ռեալում», բայց մարզիչն ինձ ասաց՝ կօգնի հարթել ամեն ինչ: Մոուրինյոն իր խոսքի տերը եղավ. ես երկու մրցաշրջան խաղացի նրա ղեկավարությամբ և ոչ մի անգամ նա ինձ չխաբեց:

«Ռեալ» տեղափոխվելուց առաջ երկմտում էի՝ գուցե բավարար խաղաժամանակ չստանամ, բայց Մոուրինյոյի հետ զրույցից հետո փոխեցի կարծիքս: Նա վստահեցրեց՝ կկարողանամ զարգանալ այս թիմում և ցուցադրել բարձրակարգ ֆուտբոլ»,-պատմել է Ռաֆայել Վարանը:
Կատեգորիա: Ակումբից | Դիտումներ: 344 | Ավելացրեց: Morata21 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]