17:39 Ճիշտ չէ, որ Մադրիդում երջանիկ չեմ. Մոուրինյո | |
«Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է այն տեղեկությունները, թե ինքը կարող է հեռանալ արքայական ակումբից: «Ճիշտ չէ, որ Մադրիդում երջանիկ չեմ: Ոչ մի հիասթափություն չեմ ապրում: Այո, որոշ բաներ ինձ ավելի շատ են դուր գալիս, որոշ բաներ` ավելի քիչ, սակայն դա նորմալ է: Իդեալական իրավիճակներ չեն լինում: Այժմ ամենակարևորն այն է, որ լավ ավարտենք մրցաշրջանը: Չեմպիոնների լիգայի եզրափակիչից մեզ բաժանում է ընդամենը երկու խաղ: Միայն մրցաշրջանի ավարտից հետո կարելի է նստել և որոշումներ կայացնել: Լավ հարաբերություններ ունեմ և´ Ֆլորենտինո Պերեսի, և´ գլխավոր տնօրենի, և´ ակումբի հետ ընդհանրապես: Դա թույլ կտա մեզ հեշտությամբ որոշում ընդունել: Սակայն նախ պետք է դուրս գալ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ և հաղթել Իսպանիայի գավաթը», – Մոուրինյոյի խոսքերը մեջբերում է Marca-ն:
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |