16:48 Տիագո Սիլվա. Հուսով եմ` Ռոնալդուն կխաղա մեր դեմ | |
Բրազիլիայի հավաքականի պաշտպան Տիագո Սիլվան մեկնաբանել է Պորտուգալիայի ընտրանու առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի վնասվածքը, որի պատճառով «Ռեալի» ֆուտբոլիստը չի կարողանա մասնակցել բրազիլացիների հետ ընկերական հանդիպմանը: -Միշտ էլ հաճելի չէ լսել ֆուտբոլիստների վնասվածքների մասին: Ես մեծապես հուսով եմ, որ այդ տեղեկությունը կեղծ կլինի, ու Ռոնալդուն կկարողանա խաղադաշտ դուրս գալ: Այդպիսի մակարդակի ֆուտբոլիստը միշտ պետք է լինի կատարյալ մարզավիճակում, որպեսզի ցուցադրի իր ֆուտբոլը: Նրա մասնակցությամբ հանդիպումներն ինքնաբերաբար դառնում են դիտարժան,- ասել է Սիլվան:
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |