Գլխավոր էջ » 2013 » Հոկտեմբեր » 16 » «Սանտյագո Բեռնաբուու» մարզադաշտը կվերանվանվի
12:17
«Սանտյագո Բեռնաբուու» մարզադաշտը կվերանվանվի

Մադրիդի «Ռեալի» հեղինակավոր մարզադաշտի անունը, հնարավոր է, փոխվի հանուն հովանավորչական պայմանագրի: El Confidencial-ը հաղորդում է, որ «Արքայական» ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հաստատել է այդ տեղեկատվությունը:

«Այս ամսվա ավարտին մենք պաշտոնապես կհայտարարենք մարզադաշտի վերակառուցման մասին: Կա չորս նախագիծ, որոնցից մենք լավագույնն ենք ընտրելու: Կարծում եմ՝ արդեն ամռանը կկարողանանք սկսել աշխատանքները:

Այժմ աշխատում ենք հովանվորչական ուղղությամբ և մարզադաշտի անվանը կավելանա նաև հովանավորի անուն»,-ասել է Պերեսը:

Հավելենք՝ որոշ տեղեկությունների համաձայն՝ այս հովանավորը կարող է լինել Fly Emirates-ը:

Կատեգորիա: Ակումբից | Դիտումներ: 560 | Ավելացրեց: Ronaldo7 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]