Գլխավոր էջ » 2013 » Սեպտեմբեր » 2 » «ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ» - «ԱՏԼԵՏԻԿ ԲԻԼԲԱՈ»` 3:1 | ԽԱՂԱՑՈՂՆԵՐԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԸ
14:03
«ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ» - «ԱՏԼԵՏԻԿ ԲԻԼԲԱՈ»` 3:1 | ԽԱՂԱՑՈՂՆԵՐԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԸ
Ներկայացնում ենք «Ռեալ Մադրիդ» - «Ատլետիկ Բիլբաո» խաղին մասնակցած խաղացողների գնահատականները:

Դիեգո Լոպես - 6,5 - Շատ գործ չունեցավ անելու, իսկ գոլի ժամանակ շատ բանով չէր կարող օգնել, քանի որ Իբայի Գոմեսը շատ մոտ տարածությունից էր հարվածում:

Արբելոա - 7 - Բավականին սոլիդ խաղ ցուցադրեց Արբելոան: Նրա փոխանցումների ճշտությունը հիացնում է: 92% ճշգրտությունը լուրջ ցուցանիշ է:

Ռամոս, Պեպե - 6 - Բաց թողած գոլի ժամանակ ձախողվեցին հենց նրանք` թույլ տալով մրցակցին հարված կատարել դարպասի հենց դիմացից: Մնացած դրվագներում վստահ էին գործում:

Մարսելո - 6,5 - Մարսելոն իր սովորական խաղն էր խաղում: Ճիշտ է, նա կարող է շատ ու շատ ավելի լավ խաղալ, բայց այս անգամ էլ վատ չխաղաց:

Մոդրիչ - 10 - Փոխարինել Խաբի Ալոնսոյին շատ քչերը կարող են, բայց Լուկան այս խաղում պարզապես ֆանտաստիկ էր: Նա անթերի խաղ ցուցադրեց:

Խեդիրա - 7 - Գերմանացին գործում էր կարգապահ, նույնիսկ հասցնում էր միանալ գրոհներին, իսկ կոպիտ սխալներ թույլ չտվեց:

Դի Մարիա - 9 - Հիանալի է խաղում արգենտինացին: Բեյլի տրանսֆերի լուրը Դի Մարիայի վրա դրական է անդրադարձել, ինչը չէիր ասի Օզիլի մասին, ով այս խաղում պահեստային էր:

Իսկո - 9,5 - Ֆանտաստիկ խաղ իսպանացու կողմից: Իսկոն շարունակում է հիացնել իր խաղով: Նա դուբլ գրանցեց իր հաշվին` ապահովելով թիմի հաղթանակը:

Ռոնալդու - 8 - Ռոնալդուն կամաց-կամաց սկսում է նմանվել իրեն: Այս խաղում Կրիշտիանուն մեկ գոլ խփեց, բայց այդ թիվը կարող էր անհամեմատ մեծ լինել:

Բենզեմա - 8 - Երկու գոլային փոխանցում Իսկոյին ու բավականին ակտիվ խաղ: Շատ լավ է խաղում Կարիմը:

Փոխարինումներ

Խեսե - 6,5 - Խեսեն բավականին ակտիվ մտավ խաղի մեջ` անընդհատ գրոհներ զարգացնելով:

Կազեմիրո - 7 - Փոխարինման դուրս եկավ բրազիլացին ու բավականին լավ հանդես եկավ:

Կարվախալ - Առանց գնահատականի:
Կատեգորիա: Ակումբից | Դիտումներ: 337 | Ավելացրեց: Morata21 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]