17:11 Ռոսել. Ես 100 մլն. չէի վճարի Բեյլի համար | |
«Բարսելոնայի» նախագահ Սանդրո Ռոսելը մեկնաբանել է կիսապաշտպան Գարեթ Բեյլի' Մադրիդի «Ռեալ» տեղափոխությունը, որը ֆուտբոլի պատմության մեջ ռեկորդային' 100 մլն. եվրո է գնահատվել: Պաշտոնյան նշել է, որ չէր վճարի այդպիսի գումար ֆուտբոլիստի համար, քանի որ կատալոնական ակումբն իրեն այդպիսի ծախսեր թույլ տալ չի կարող: -Ես 100 մլն. չէի վճարի Բեյլի համար: «Բարսելոնան» չի կարող իրեն նման բան թույլ տալ: Սակայն «Ռեալը»' մասնավոր ակումբ է, ու նրա անդամներն իրավունք ունեն նման որոշումներ ընդունել,- ասել է Ռոսելը իսպանական ԶԼՄ-ների հետ զրույցում:
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |