16:45 Ռոնալդուն կարող է բաց թողնել «Վիլյառեալի» հետ խաղը | |
«Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մտահոգված է թիմի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի ֆիզիկական վիճակով, ով ստիպված էր վաղաժամկետ վերադառնալ Պորտուգալիայի հավաքականից: Հիշեցնենք' ֆուտբոլիստը ներարկումների օգնությամբ է մասնակցել Հյուսիսային Իռլանդիայի հետ հանդիպմանը, ինչից հետո որոշում է ընդունվել, որ նա չի մասնակցի Բրազիլիայի հետ ընկերական խաղին, ու վերադարձել է Մադրիդ' վերականգնողական կուրս անցնելու: Պորտուգալացին առաջիկա շաբաթվա ընթացքում կփորձի մարզավիճակ հավաքել, սակայն Անչելոտին արդեն տեղեկացրել է նրան, որ քիչ հավանական է' մասնակցի Իսպանիայի առաջնության' «Վիլյառեալի» հետ առաջիկա հանդիպմանը:
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |