Գլխավոր էջ » 2013 » Հոկտեմբեր » 9 » Ռոնալդուի պատասխանն Էյսեբիոյին. Ռեկորդները գերազանցելու համար են
22:24
Ռոնալդուի պատասխանն Էյսեբիոյին. Ռեկորդները գերազանցելու համար են
Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է իր հայրենակից Էյսեբիոյի հայտարարությունը: Հիշեցնենք, որ լեգենդար հարձակվողը հիասթափության էր հայտնել իր և Ռոնալդուի՝ Պորտուգալիայի հավաքականում խփած գոլերի վերաբերյալ մամուլում տեղ գտած համեմատությունների կապակցությամբ:

«Չեմ կարծում, որ հիասթափվելու կարիք կա, չէ՞ որ ռեկորդները գերազանցելու համար են: Էյսեբիոն միշտ մնա Էյսեբիո, Կրիշտիանուն՝ Կրիշտիանու. ամեն ինչ շատ պարզ է:

Զարմանալի ոչինչ չկա այն բանի մեջ, որ մեզ համեմատում են, իսկ Էյսեբիոն թող չհիասթափվի, քանի որ միշտ կմնա բարձունքում:

Ինքս ցանկանում եմ հավաքականում ևս 100 խաղի մասնակցել. դա հաստատ ոչ ոքի չի հիասթափեցնի»,-Ռոնալդուի խոսքերը մեջբերում ենք As-ից:
Կատեգորիա: Ակումբից | Դիտումներ: 367 | Ավելացրեց: Morata21 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]