08:28 Ռոբերտո Կառլոս. Մարտինոն սխալվում է. Բեյլ այդքան արժե | |
Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի նախկին լեգենդար ֆուտբոլիստ Ռոբերտո Կառլոսն, ով այժմ գլխավորում է թուրքական «Սիվասսպորը», իսպանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է, որ «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլն արժե այնքան, ինչքան նրա համար վճարել են։ «Նրանք վճարել են այնքան, ինչքան Բեյլն արժե։ Իրենց ժամանակին քիչ չեն վճարել Ֆիգուի, Զիդանի, Ռոնալդոյի և Ռոնալդուի համար։ «Բարսելոնան» էլ քիչ չի վճարել Նեյմարին ձեռք բերելիս։ Նրանք արժանի էին այդպիսի գումարների։ Այդ իսկ պատճառով ես չեմ հասկանում կատալոնացիների մարզիչ Խերարդո Մարտինոյի քննադատությունը Բեյլի համար վճարված գումարի վերաբերյալ։ Իսկ ինչ վերաբերում է Բեյլի դիրքին խաղադաշում, ապա ես նրան կօգտագործեի աջ թևում»,-ասել է Կառլոսը։
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |