Գլխավոր էջ » 2013 » Հոկտեմբեր » 8 » Ռեդնապ. Ռոնալդուն կարող է Բեյլի համար «Ռեալը» վերածել ամայի վայրի
21:27
Ռեդնապ. Ռոնալդուն կարող է Բեյլի համար «Ռեալը» վերածել ամայի վայրի

«Քուինզ Փարք Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը խոսել է «Մարդիդի «Ռեալում» Գարեթ Բեյլին սպասվող հեռանկարների մասին։ Հիշեցնենք, որ նա «Տոտենհեմում» մարզել է ուելսցի ֆուտբոլիստին։

«Բեյլի ամենամեծ գործը պետք է լինի Ռոնալդուի ստվերից դուրս գալը, բայց դա հեշտ չի լինելու։ Ռոնալդուն Մադրիդում հզոր աստղ է ու կցանկանա իրացնել հարվածների 90%-ը։ Գարեթը պետք է ստիպված պաշտպանի իրեն, և դա հզոր միտք կպահանջի։

 Գարեթը երիտասարդ տղա է, ով ժամանակն անցկացնում է իր ընտանիքի և ընկերուհու հետ, և ես համոզված չեմ, որ Ռոնալդուի և Մեսսիի հետ նույն գծի վրա գտնվելը նրան հարմար կլինի։

Եթե Ռոնալդուն իր դերը նսեմացված զգա Գարեթի ժամանումով, Մադրիդը կարող է ամայի վայր դառնալ նրա համար, ուստի Գարեթն ստիպված է լինելու հենվել Անչելոտիի վրա, ով անգլերեն գիտի, և Պոլ Կլեմենտի, ով անգլիացի է։ Լուկա Մոդրիչը ևս հին ընկեր է և կարող է օգնել նրան։

Միակ բանը, որ ակումբը չի կարող ապահովել Գարեթի և Ռոնալդուի համար, յուրաքանչյուրին մեկական գնդակ տալն է, հետևաբար նրանք ստիպված են լինելու քրտնաջան աշխատել համագործակցության վրա, քանի որ շատ նման խաղացողներ են։

Կատեգորիա: Ակումբից | Դիտումներ: 346 | Ավելացրեց: Morata21 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]