Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 18 » «Ռեալը» Խեսեին կզիջի «Բայերին»
15:25
«Ռեալը» Խեսեին կզիջի «Բայերին»
«Ռեալի» երիտասարդական թիմի առաջատար Խեսե Ռոդրիգեսը մոտ է Գերմանիա տեղափոխվելուն:

AS-ի տեղեկություններով, իսպանացիները նախատեսում են Լևերկուզենի «Բայերից» վերադարձնել պաշտպան Դանի Կարվահալին, ու այս անգամ էլ Խեսեն իր հնարավորությունները բացահայտելու հնարավորություն կունենա:

Հիշեցնենք' Կարվահալը լևերկուզենյան ակումբ էր տեղափոխվել հետ վերադառնալու հնարավորությամբ, ինչն էլ առաջիկա ամռանը պատրաստվում է անել «Արքայական» ակումբը:

20-ամյա Խեսե Ռոդրիգեսը իր տարիքային խմբում համարվում է Իսպանիայի ամենահեռանկարային ֆուտբոլիստներից մեկը: Նրանով հետաքրքրվում են Պրեմիերայի մի քանի ակումբներ, բայց մադրիդյան ակումբը շարունակում է համագործակցությունը «Բայերի» հետ:
Դիտումներ: 367 | Ավելացրեց: Morata21 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]