18:42 «Ռեալը» Լևանդովսկու համար պետք է «Բավարիային» 20 մլն. փոխհատուցում վճարի | |
«Ռեալը» շարունակում է քննարկել Դորտմունդի «Բորուսսիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն հունվարին ձեռք բերելու հնարավորությունը: Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Լեհաստանի հավաքականի ֆուտբոլիստի համար մադրիդցիները կարող են վճարել 10-12 մլն. եվրո: Սակայն, ինչպես Punto Pelota-ին տված հարցազրույցում պատմել է ՖԻՖԱ-ի գործակալ Ֆրանսուա Գալյարդոն, հնարավոր գնորդը պետք է «Բավարիային» 20 մլն. եվրո փոխհատուցում վճարի' Լևանդովսկու' մյունխենյան ակումբի հետ կնքած նախնական պայմանագիրը խզելու համար: Դա վերաբերում է խաղացողի հնարավոր տրանսֆերին ինչպես հունվարին, այնպես էլ հունիսին:
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |