Գլխավոր էջ » 2013 » Հոկտեմբեր » 10 » «Ռեալը» հունվարին կպայքարի Լևանդովսկու համար
20:14
«Ռեալը» հունվարին կպայքարի Լևանդովսկու համար
Մադրիդի «Ռեալն» այս ձմռանը կփորձի ձեռք բերել Դորտմունդի «Բորուսսիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն: «Արքայական» ակումբում դժգոհ են հարձակվող Կարիմ Բենզեմայի արդյունավետությունից:

Լեհ ֆուտբոլիստն արդեն պայմանավորվածություն ունի «Բավարիայի» հետ, սակայն մյունխենցիների գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան դեռևս երկմտում է' հարկավոր է արդյոք իրեն այս խաղացողը:

Իր հերթին, «Բորուսսիան» ավելի կողմ է Լևանդովսկուն վաճառել մադրիդյան ակումբին, որպեսզի չուժեղացնի գլխավոր մրցակցին' «Բավարիային»:

Լեհաստանի հավաքականի ֆուտբոլիստն այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում մասնակցել է 12 հանդիպման ու դարձել 9 գոլի հեղինակ: Բենզեմայի հաշվին 10 խաղում գրանցված է 4 գնդակ: Միևնույն ժամանակ, եթե տեղափոխությունը կայանա հունվարին, ապա Լևանդովսկին Չեմպիոնների լիգայի այս խաղարկությունում այլևս չի կարողանա օգնել «Ռեալին»:

Բացի նրա թեկնածությունից' Իսպանիայի գործող փոխչեմպիոնը դիտարկում է նաև «Մոնակոյի» ու «Մանչեսթեր Սիթիի» հարձակվողներ' համապատասխանաբար Ռադամել Ֆալկաոյին ու Սերխիո Ագուերոյին ձեռք բերելու հնարավորությունները:
Կատեգորիա: Ակումբից | Դիտումներ: 367 | Ավելացրեց: Morata21 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]