Գլխավոր էջ » 2013 » Օգոստոս » 30 » «Ռեալը» հաղթեց «Դեպորտիվոյին» և նվաճեց Թերեսա Հերերայի գավաթը (տեսանյութ)
09:55
«Ռեալը» հաղթեց «Դեպորտիվոյին» և նվաճեց Թերեսա Հերերայի գավաթը (տեսանյութ)

Այսօր Թերեսա Հերերայի գավաթի համար պայքարում էին Մադրիդի «Ռեալը» և «Դեպորտիվոն»: «Արքայական» ակումբի ֆուտբոլիստները 4:0 հաշվով առավելության հասան և նվաճեցին հերթական սիրողական տիտղոսը:

Հանդիպման առաջին 3 գոլերը խփվեցին 10 րոպեի ընթացքում' հաշիվը 6-րդ րոպեին բացեց Կական, ապա 12-րդ րոպեին աչքի ընկավ Ալվարո Մորատան, 16-ին գոլի հեղինակ դարձավ Կազեմիրոն, իսկ վերջնական հաշիվը ձևակերպվեց 85-րդ րոպեին' երկրորդ անգամ աչքի ընկավ Կական:

Նշենք նաև, որ «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը հանդիպման մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 81-րդ րոպեին' խաղն Իկերի փոխարեն շարունակեց Թոմաս Մեխիասը:

«Դեպորտիվո»-«Ռեալ»' 0:4

Դիտումներ: 325 | Ավելացրեց: Morata21 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]