Գլխավոր էջ » 2013 » Սեպտեմբեր » 9 » «Ռեալը» ձմռանը նոր հարձակվողի համար մտադիր է ծախսել 50 մլն. եվրո
17:17
«Ռեալը» ձմռանը նոր հարձակվողի համար մտադիր է ծախսել 50 մլն. եվրո
Մադրիդի «Ռեալը» ձմռանը պատրաստ է վերադառնալ տրանսֆերային շուկա ու ձեռք բերել նոր հարձակվող:

«Արքայական» ակումբն ամռանը բաց թողեց Գոնսալո Իգուայինին' նրան վաճառելով «Նապոլիին»' վստահելով հարձակվողներից մյուսին' Կարիմ Բենզեմային:

Այն դեպքում, եթե 25-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստը մրցաշրջանի առաջին կեսում չկարողանա դրսևորել իրեն, մադրիդցիները հունվարին կփորձեն առջևի գիծն ամրապնդել նոր հարձակվողի օգնությամբ:

Ըստ Marca-ի' «Ռեալը» նոր հարձակվող ձեռք բերելու համար ձմռանը պատրաստ է ծախսել 50 մլն. եվրո, իսկ, որպես տրանսֆերային հիմնական թիրախներ, նշվում են Լուիս Սուարեսի ու Ռադամել Ֆալկաոյի անունները:

Երկու ֆուտբոլիստներն էլ իրենց թիմերի կազմերում այս մրցաշրջանում չեն մասնակցելու եվրոգավաթներին, ու մադրիդյան ակումբը, նրանցից որևէ մեկի հետ պայմանագիր կնքելու դեպքում, կկարողանա հանգիստ հայտավորել Չեմպիոնների կամ Եվրոպա լիգաների գարնանային փուլին:
Կատեգորիա: Ակումբից | Դիտումներ: 355 | Ավելացրեց: Morata21 | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]