Գլխավոր էջ » 2013 » Հոկտեմբեր » 13 » «Ռեալը» «Բորուսսիայում» Ալոնսոյին փոխարինող է գտել
12:42
«Ռեալը» «Բորուսսիայում» Ալոնսոյին փոխարինող է գտել
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին կարծում է, որ Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանը կարող է հիանալի փոխարինող լինել Խաբի Ալոնսոյի համար, ով ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ լքելու է Մադրիդը:

Punto Pelota-ն գրում է, որ «Ռեալի» ներկայացուցիչներն արդեն իսկ բանակցություններ են վարել դորտմունդյան ակումբի հետ: Նշենք, որ անձամբ ֆուտբոլիստը, կարծես, դեմ չէ նման գործարքին: Նա արդեն հրաժարվել է երկարաձգել ակումբի հետ պայմանագիրը, որի ժամկետը լրանում է 2015 թվականին:

Հավելենք՝ Իլկայ Գյունդոգանի ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալը» և «Մանչեսթեր Յունայթեդը»:
Կատեգորիա: Ակումբից | Դիտումներ: 333 | Ավելացրեց: Morata21 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]