Գլխավոր էջ » 2013 » Հոկտեմբեր » 8 » «Ռեալի» պարտքերը գերազանցում են կես միլիարդ եվրոն
17:10
«Ռեալի» պարտքերը գերազանցում են կես միլիարդ եվրոն
«Ռեալի» պարտքերի մասին նախկին տեղեկությունը, համաձայն որի՝ այն կազմում էր 90 միլիոն եվրո, չի համապատասխանում իրականությանը։

Ակումբի ներկայացուցչի պաշտոնական զեկույցում խոսվել է միայն բանկերին ունեցած պարտք մասին։ Սակայն ակումբի ամբողջական պարտքը 541 միլիոն եվրո է։

Այս գումարը ներառում է ակումբի պարտավորությունները ֆուտբոլիստների, այլ ակումբների, կառավարության և բիզնես-գործընկերների հանդեպ։

Նման հսկայական պարտքը պայմանավորված է ակումբի եկամուտների նվազմամբ։ Եթե ամեն տարի ռեալի եկամուտների աճը կազմում էր 12%, ապա անցյալ տարի այն ընդամենը 1%-ով էր ավելի նախորդ ցուցանիշից։

Արժե նշել, որ «Ռեալի» պլաններում է նաև «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտի հիմնովին վերակառուցումը, որը կարժենա 400 միլիոն եվրո։
Կատեգորիա: Ակումբից | Դիտումներ: 360 | Ավելացրեց: Morata21 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]