Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 19 » Ռեալի մի քանի խաղացողներ` Յուվենտուսի նշանառության տակ
15:46
Ռեալի մի քանի խաղացողներ` Յուվենտուսի նշանառության տակ

Թուրինի «Յուվենտուսի» ղեկավարությունը դիտարկում է «Ռեալի» մի քանի խաղացողների ձեռք բերելու հնարավորությունը: Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը:

Աղբյուրի տեղեկություններով` իտալական ակումբի պատվիրակությունը Անդրեա Անյելի, Բեպե Մարոտա և Պավել Նեդվեդ կազմով օրերս ճաշել է «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ, որի ժամանակ քննարկվել են երկու ակումբների ֆուտբոլիստների մասնակցությամբ հնարավոր տրանսֆերները: Մասնավորապես, «Յուվենտուսին» առաջին հերթին հետաքրքրում են «Ռեալի» հարձակվողներ Քարիմ Բենզեման և Գոնսալո Իգուաինը: Բացի այդ, «Յուվեի» ղեկավարությունը դեմ չէր լինի նաև գնել արքայական ակումբի պաշտպան Մարսելոյի և կիսապաշտպան Անխել Դի Մարիայի տրանսֆերային իրավունքները:

«Ռեալն», իր հերթին, հետաքրքրություն է ցուցաբերում իտալական ակումբի երեք կիսապաշտպանների` Արտուրո Վիդալի, Կլաուդիո Մարկիզիոյի և Պոլ Պոգբայի նկատմամբ:
Դիտումներ: 377 | Ավելացրեց: Morata21 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]