Գլխավոր էջ » 2013 » Հոկտեմբեր » 11 » «Ռեալի» երկրպագուներին տուգանել են նացիստական սիմվոլներ ցուցադրելու համար
19:26
«Ռեալի» երկրպագուներին տուգանել են նացիստական սիմվոլներ ցուցադրելու համար
«Ռեալի» չորս երկրպագուի տուգանել են 3000-ական եվրոյով Մադրիդի «Ատլետիկոյի» հետ հանդիման ժամանակ նացիստական ժեստեր ցուցադրելու համար։

Երկրպագուների «Ultras Sur» խմբավորման անդամները ցուցադրել են նացիստական սիմվոլներ, այդ թվում՝ սվաստիկա և գերմաներեն «Totenkopf» բառը, որը նշանակում է «Մեռած գլուխ». այդ անվամբ ժամանակին գործել է նացիստական դիվիզիաներից մեկը։

Պատժված երկրպագուները նաև չեն կարող ներկա գտնվել մարզական իրադարձություններին առաջիկա վեց ամիսների ընթացքում։ Այս պատժին է արժանացել ևս մեկ երկրպագու, ով հանդիպման ժամանակ լազերային ճառագայթ է գցել «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի վրա։
Կատեգորիա: Ակումբից | Դիտումներ: 408 | Ավելացրեց: Morata21 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]