Գլխավոր էջ » 2013 » Հոկտեմբեր » 20 » «ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ» - «ՄԱԼԱԳԱ».՝2-0
13:14
«ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ» - «ՄԱԼԱԳԱ».՝2-0
Իսպանիայի առաջնության 9-րդ տուրի շրջանակներում Մադրիդի «Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում ընդունել էր «Մալագային»:

Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 2-0 հաշվով: Երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում՝ 46-րդ րոպեին, Անխել դի Մարիայի կատարած փոխանցումը անսպասելիորեն վերածվեց գոլի: Արդեն խաղավարտին հյուրերը սեփական տուգանային հրապարակում խախտեցին կանոնները Գարեթ Բեյլի նկատմամբ, իսկ 11 մետրանոց հարվածը դիպուկ իրացրեց Կրիշտիանու Ռոնալդուն:

Հատկանշական փաստ է «Մալագայի» դարպասապահ Վիլի Կաբալյերոյի փայլուն խաղը:
«Ռեալ Մադրիդ»-«Մալագա»՝ 2-0

Գոլերը՝ Դի Մարիա 46, Ռոնալդու 91 (11 մետրանոց)

Այս հաղթանակից հետո «Ռեալը» վաստակեց 22 միավոր և ամրապնդվեց մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականում:

Կատեգորիա: Ակումբից | Դիտումներ: 574 | Ավելացրեց: Ronaldo7 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]