Գլխավոր էջ » 2013 » Սեպտեմբեր » 1 » «ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ» - «ԱՏԼԵՏԻԿ ԲԻԼԲԱՈ». ԽԱՂԻՆ ԸՆԴԱՌԱՋ
11:12
«ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ» - «ԱՏԼԵՏԻԿ ԲԻԼԲԱՈ». ԽԱՂԻՆ ԸՆԴԱՌԱՋ
Վաղը՝ 14:00-ին, Մադրիդի «Ռեալը» սեփական ամրոցում կհյուրընկալի Բիլբաոյի «Ատլետիկին», ով այս մրցաշրջանը բավականին հաջող է սկսել և վաստակելով վեց միավոր՝ մի քանի թիմերի հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Բասկյան թիմը խփել է ութ գնդակ, իսկ սեփական դարպասն ընդունել միայն մեկը: Իսկ այժմ միասին ծանոթանանք մեր առաջիկա մրցակցի հետ:«ԱՏԼԵՏԻԿ ԲԻԼԲԱՈ»Բասկյան այս թիմը հիմնադրվել է 1898 թվականին և մինչ այսօր երբևէ չի լքել բարձրագույն խումբը, իսկ այդ ընթացքում ութ անգամ դարձել է առաջնության հաղթող (վերջինը 1983/84 մրցաշրջանում), 24 անգամ Արքայի գավաթակիր, մեկ անգամ սուպերգավաթակիր և մեկ անգամ էլ հաղթել է Եվրոպայի լիգան:«Ատլետիկը» ամենախոշոր հաշիվը գրանցել է 1930/31 թվականներին, երբ սեփական հարկի տակ  «ռմբակոծեց» կատալոնական «Բարսելոնային»: Հանդիպման ավարտից հետո լուսատախտակին վառվում էր 12-1 հաշիվը:«Ատլետիկի» տնային մարզադաշտը «Սան Մամեսն» է, որը հիմնադրվել է 1913 թվականի օգոստոսի 21-ին:«ԱՏԼԵՏԻԿԻ» ՄՐՑԵԼՈԻՅԹՆԵՐԸ ՆԱԽՈՐԴ ՄՐՑԱՇՐՋԱՆՈՒՄՀայտնի է, որ այժմյան «Ատլետիկը» չունի այն հզորությունը, ինչ ուներ անցած դարում. դա է վկայում թիմի մրցելույթները 2013/13 մրցաշրջանում: Ներքին առաջնության 38 խաղերից միայն 12-ը պսակվեց հաղթանակով: Թիմը կրեց 17 պարտություն, իսկ ինը հանդիպում խաղաղ ելք ունեցավ: Վաստակելով 45 միավոր՝ բասկերը զբաղեցրին 12-երորդ հորիզոնականը, ինչ շատ վատ արդյունք է նման թիմի համար, իսկ գոլային հարաբերակցությունը հետևյալն է՝ 44-65:«ԱՏԼԵՏԻԿԻ» ՏՐԱՆՍՖԵՐՆԵՐԸ ԱՄԱՌԱՅԻՆ ՏՐԱՆՍՖԵՐԱՅԻՆ ՊԱՏՈՒՀԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄՄիկել ⇐ «Գրանադա», 2.8 մլնԱուրտենեչե ⇒ «Սելտա»Բալենսիագա ⇐ «Վալյադոլիդ», 0.5 մլնԻնիգո ⇒ «Միրանդես»Էչեիտե ⇐ «Էլչե» Լոպես ⇒ «Սպորտինգ Խիխոն»Սոլա ⇐ «Օսասունա», 4 մլնԱմորեբիետա ⇒ «Ֆուլհեմ»Բենյատ ⇐ «Բետիս», 8 մլնԼյորենտե ⇒ «Յուվենթուս»-15 300 000 մլն«ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ» - «ԱՏԼԵՏԻԿ»Վաղը պատմության մեջ 164-երորդ անգամ միմյանց դեմ կխաղան Բիլբաոյի «Ատլետիկը» և Մադրիդի «Ռեալը»: Այս թիմերի վերջին հինգ դիմակայություններում մշտապես հաղթանակա է տարել «Ռեալը», այն էլ խոշոր հաշիվներով. 0-3, 5-1, 0-3, 4-1 և 0-3: Այս խաղի գլխավոր ինտրիգը կապված է դարպասպահի դիրքի հետ: Առաջնության առաջին երկու խաղերում դարպասները պաշտպանում էր Դիեգո Լոպեսը, ինչը դժգոիհության մեծ ալիք բարձրացրեց ֆուտբոլային հասարակության մեջ. երկրպագուները հիմնական կազմում ցանկանում են տեսնել միայն Իկեր Կասիլյասին: Բուքմեյքերների գործակիցներըBwin. «Ռեալի» հաղթանակ 1.15, Ոչ ոքի 7.75, «Ատլետիկի» հաղթանակ 13.50Sportingbet. «Ռեալի» հաղթանակ 1.15, Ոչ ոքի 7.5, «Ատլետիկի» հաղթանակ 15 Ինչևէ, սպասենք մինչև հանդիպումը և հույս ունենանք, որ կտեսնենք դիտարժան ֆուտբոլ:
Կատեգորիա: Ակումբից | Դիտումներ: 387 | Ավելացրեց: Benzema | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]