Գլխավոր էջ » 2013 » Սեպտեմբեր » 1 » «Ռեալ»-«Ատլետիկ»` 3:1, Իսկոն` դուբլի հեղինակ (տեսանյութ)
21:20
«Ռեալ»-«Ատլետիկ»` 3:1, Իսկոն` դուբլի հեղինակ (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության երրորդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 3:1 հաշվով առավելության հասավ Բիլբաոյի «Ատլետիկի» նկատմամբ:

Այս խաղում, ինչպես առաջնության նախորդ երկու տուրերում, հիանալի տպավորություն թողեց մադրիդյան ակումբի նորեկ Իսկոն. նա նախ աչքի ընկավ 26-րդ րոպեին, ապա 72-ին: «Ռեալի» կազմում մյուս գոլը հեղինակեց Կրիշտիանու Ռոնալդուն (45), իսկ հյուրերը կրճատեցին հաշվի տարբերությունը միայն 80-րդ րոպեին' Իբայի Գոմեսի շնորհիվ: Հավելենք, որ այս խաղից հետո «Ռեալն» ունի 9 միավոր, իսկ «Ատլետիկը» մնաց 6-ով:

«Ռեալ»-«Ատլետիկ»' 3:1


Կատեգորիա: Ակումբից | Դիտումներ: 361 | Ավելացրեց: Morata21 | - Վարկանիշ -: 3.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]