08:25 Ռաուլ. Ես կմեռնեմ «Ռեալի» համար | Մտքեր՝ լեգենդար իսպանացուց | |
Ռաուլ Գոնսալես Բլանկո: Ֆուտբոլային հեղինակություն, որին հարգում են, որի գոնե մեկ գոլով հիացել են բոլորը՝ անկախ ֆուտբոլային նախասիրություններից: Լեգենդար իսպանացու՝ տարբեր առիթներով արտահայտած դիպուկ և հետաքրքիր մտքերից որոշները ներկայացնում ենք ձեր ուշադրությանը: Ես չգիտեմ՝ ի՞նչ մասնագիտություն կընտրեն իմ երեխաները, բայց ցանկանում եմ, որ նրանցից գոնե մեկը դառնա պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ: Իսկ եթե իմ 4 տղաներն էլ խաղան «Ռեալում», ուրախությունից յոթերորդ երկնքում կհայտնվեմ: Երբ փոքր ժամանակ ես խաղում էի «Ատլետիկոյի» կանտերայում, 105 գոլ եմ խփել, իսկ Ռուբեն Կանոն ինձ անվանում էր Մարադոնա: Իմ հայրն ամբողջ կյանքում երկրպագել է «Ատլետիկոյին»: Նրա համար հեշտ չէր իմ՝ «Ռեալում» խաղալու փաստի ընդունումը, սակայն նա աջակցեց ինձ ամենադժվարին պահին, ինչի համար անսահման շնորհակալ եմ: Ես հարձակվող եմ, սակայն առաջին հերթին թիմի անդամ եմ: Առանց թիմակիցներիս ես ոչինչ եմ: Ես ընդամենն ընդհնաուր մեխանիզմի մի մասն եմ: Մեկ ֆուտբոլիստ կարող է վճռել հանդիպման ելքը, սակայն միշտ հաղթում է թիմը: Երբ ես տոնեցի «Ատլետիկոյի» դարպասը խփած գոլս, համբուրեցի Մադրիդի գերբը, որպեսզի բոլորին ցույց տայի՝ ՄԱԴՐԻԴԻՍՏ ԵՄ: Ես կմեռնեմ այս ակումբի համար: Ամեն խաղի ժամանակ ես կմեռնեմ այս մարզահագուստի համար: Էլ Կլասիկոն հսակների խաղ է, որի ժամանակ հրապարակ են դուրս գալիս միայն լավագույնները: Երբ 3 տարեկան է, անընդհատ ինչ-որ բաներ էի փնտրում, որոնք ինձ հիշեցնում էին դարպասներ: Մինչև կյանքիս ավարտը կշարունակում դարպասներ փնտրել: Հանդերձարանում ես երբեք երկար-բարակ խոսակցություններ չեմ ծավալել, պարզապես փորձել եմ այնպես անել, որ բոլորն իրենց կամքով պայքարեն թիմի հաջողության համար: Հարձակվողի ամենակարևոր հատկանիշը ճիշտ պահին ճիշտ վայրում հայտնվելն է: Քննադատությունն ինձ երբեք չի անհանգստացրել: Ֆուտբոլում իմ առաջին օրվանից նրա հետ միասին ենք ապրել: Քննադատությունն ինձ օգնել է մեծանալ և զարգանալ: Կարծես Աստված էլ գիտի, որ ես պետք է դառնայի հենց ֆուտբոլիստ: Հակառակ դեպքում, ինչպե՞ս բացատրեմ այն փաստը, որ իմ 4 տղաներն էլ ծնվել են Էլ Կլասիկոների օրերին: Ես չգիտեմ՝ ինչ է նշանակում հանձնվել: Ես միշտ պայքարում եմ մինչև վերջ: Գոլի գեղեցկությունը պայմանավորված է դրա կարևորությամբ: Ֆուտբոլում անփոխարինել մարդիկ չկան: «Ռեալում» խաղալը լավագույն բանն է, որ կարող է լինել ցանկացած ֆուտբոլիստի կյանքում: Հարցնու՞մ եք որտեղ է գտնվում Երկրի կենտրոնը…«Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում: 7 համարի մարզահագուստը շատ խորհրդանշական է «Ռեալում»: Չեմ կասկածում՝ այս խաղահամարը կրող ֆուտբոլիստները դա կանեն պատվով: Միշտ աջակցելու եմ Մադրիդին, անկած նրանից, թե որտեղ կգտնվեմ: Ես հեռանում եմ՝ «Ռեալին» չասելով հաջողություն, այլ ասելով՝ «Առայժմ»: Սա իմ ակումբն է, որի հետ ես կապրեմ միշտ: Մեջբերումները կատարվել են Ռաուլի՝ Marca, As, El Pais, Mundo Deportivo պարբերականներին տված հարցազրույցներից:
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |