Գլխավոր էջ » 2013 » Հոկտեմբեր » 7 » Ռամոսը հպարտ է իր թիմով
08:09
Ռամոսը հպարտ է իր թիմով
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը, ով երեկ Իսպանիայի առաջնության 8-րդ տուրի «Լևանտե»-«Ռեալ» (2:3) խաղում խփեց իր թիմի առաջին գոլը, Twitter-ի պաշտոնական էջում հրապարակել է ներկայացված լուսանկարը և իր մեկնաբանությունը թողել այդ հանդիպման վերաբերյալ:

«Բարդ խաղ, և անչափ կարևոր 3 միավոր: Թիմի՝ չհանձնվելու համար ցուցադրած կամք և հպարտություն: Hala Madrid»,-գրել է մադրիդյան ակումբի փոխավագը:

Հիշեցնենք, որ վերոհիշյալ խաղում Կարլո Անչելոտիի սաները մինչև 86-րդ րոպեն պարտվում էին 1:2 հաշվով, սակայն վերջին րոպեներին Ալվարո Մորատան և Կրիշտիանու Ռոնալդուն հաղթանակ պարգևեցին իրենց թիմին:
Կատեգորիա: Ակումբից | Դիտումներ: 322 | Ավելացրեց: Morata21 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]