21:22 Պոգբա. Ես չեմ վախենում. «Ռեալին» գոնե մեկ խաղում հաղթելու ենք | |
«Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան վստահ է, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլում իր թիմը գոնե մեկ անգամ կարող է հաղթել Մադրիդի «Ռեալին»: Հիշեցնենք, որ «Ռեալը» և «Յուվենտուսը» B խմբում են, մադրիդցիները երկու տպավորիչ հաղթանակ են տոնել «Գալաթասարայի» և «Կոպենհագենի» նկատմամբ, իսկ թուրինցիներն այդ թիմերի հետո երկու ոչ-ոքի խաղացել: «Մեզ համար անհրաժեշտ է «Ռեալի» հետ խաղերում միավորներ վաստակել: Չեմ մտահոգվում. «Ռեալին» գոնե մեկ անգամ հաղթելու ենք և դուրս ենք գալու խմբից: Մենք «Յուվենտուսն» ենք. պետք չէ այդ մասին մոռանալ: Իր պատմությամբ, կարգավիճակով և մակարդակով «Յուվեն» ոչ-ոքի չի զիջում: Հենց դրա համար էլ ես չեմ վախենում «Ռեալից»: «Յուվենտուսը» Եվրոպայի լավագույն ակումբներից է, մենք կարող ենք հաղթել «Ռեալին»»,-ֆրանսիացի ֆուտբոլիստի խոսքերը մեջբերված են Goal.com-ից:
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |