20:36 Պերեսը խոստացել է Ռոնալդուին` իր տրանսֆերն ամենաթանկը կմնա պատմության մեջ | |
«Ռեալի» ղեկավարները թիմի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին տեղեկացրել են, որ իր տրանսֆերը շարունակում է ամենաթանկը մնալ ֆուտբոլի պատմության մեջ: Հիշեցնենք' «Արքայական» ակումբը 2009 թվականին պորտուգալացու համար «Մանչեսթեր Յունայթեդին» վճարել է 96 մլն. եվրո: «Տոտենհեմը» նախորդ շաբաթ հայտարարեց, որ կիսապաշտպան Գարեթ Բեյլին մադրիդյան ակումբին վաճառել է 101 մլն. եվրոյի դիմաց, սակայն «բլանկոսները» համաձայն չեն դրա հետ ու պնդում են, որ Ուելսի հավաքականի խաղացողի համար վճարել են 91 մլն. եվրո: Ըստ AS պարբերականի' «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը անձամբ խոստացել է Ռոնալդուին, որ հենց վերջինիս կշարունակի պատկանել համաշխարհային ռեկորդը, չնայած տարբեր խոսակցություններին: Նախագահը Կրիշտիանուին նաև ասել է, որ նրան կդարձնի աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը, եթե համաձայնի երկարաձգել ակումբի հետ պայմանագիրը: Ռոնալդուն նախորդ մրցաշրջանում հայտարարել էր, որ իրեն այնպես չեն գնահատում Մադրիդում, ինչպես ինքն է ցանկանում, ու հենց դա է պատճառը, որ ակումբում սկսել են այսպես վերաբերվել պորտուգալացու նոր համաձայնագրի հարցին: Եթե մադրիդյան ակումբի 7 համարն ընդունի նոր պայմանագիր ստորագրելու առաջարկը, ապա տարեկան կստանա 15 մլն. եվրո «մաքուր» աշխատավարձ, իսկ Գարեթ Բեյլն ակումբից տարեկան կվաստակի 10 մլն. եվրո:
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2 | |
| |