Գլխավոր էջ » 2013 » Հոկտեմբեր » 15 » Պերես. Ամեն ինչ անելու եմ, որ Ռամոսը կարիերան ավարտի «Ռեալում»
11:40
Պերես. Ամեն ինչ անելու եմ, որ Ռամոսը կարիերան ավարտի «Ռեալում»

Վերջին օրերին եվրոպական մամուլում լուրեր էին շրջանառվում իբրև «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը տեղափոխվելու է «ՊՍԺ», «Չելսի» կամ «Մանչեսթեր Սիթի»: «Արքայական» ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը մեկնաբանել է այդ լուրերը:

«Մենք Ռամոսի հետ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ բանակցություններ չենք վարում, բայց նրա նկատմամբ ինքս մեծ սեր եմ տածում: Ժամանակին ես Ռամոսին մեծ ջանքերի գնով եմ ձեռք բերել, իսկ հիմա ամեն ինչ անելու եմ, որ նա կարիերան ավարտի հենց «Ռեալում»:

Ռամոսի տրանսֆերի վերաբերյալ մենք առաջարկություններ չենք ստացել, քանի որ բոլորն էլ գիտեն՝ նա չի վաճառվում: Նրա հետ պայմանագրի երկարաձգման մասին կխոսենք ավելի հարմար պահի»,-Պերեսի խոսքերը մեջբերել է Marca-ն:

Հիշեցնենք, որ Սերխիո Ռամոսի և «Ռեալի» միջև գործող պայմանագիրն ուժի մեջ կմնա մինչև 2017 թվականը:

Կատեգորիա: Ակումբից | Դիտումներ: 364 | Ավելացրեց: Ronaldo7 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]