Գլխավոր էջ » 2013 » Հոկտեմբեր » 9 » Պաշտոնական. Էլ Կլասիկոյի ժամը հաստատվել է
18:56
Պաշտոնական. Էլ Կլասիկոյի ժամը հաստատվել է

Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգան հաստատել է, որ «Նոու Կամպում» անցկացվելիք էլ Կլասիկոն մեկնարկելու է հոկտեմբերի 26-ին՝ տեղական ժամանակով ժամը 18.00-ին, որը համապատասխանում է երևանայան ժամանակով ժամը 20.00-ին։ Նախորդ Էլ Կլասիկոն անցկացվել էր երկու ժամ ավելի վաղ։

Որոշման մասին հայտարարել է Ակումբների ասոցիացիայի նախագահ Խավիեր Տեբասը։

Այս ժամը պետք է երաշխավորի, որ «Բարսելոնա»-«Ռեալ» հանդիպումը կունենա մեծ հեռուստալսարան և´ Ասիայում, և´ Ամերիկայում, որոնք իսպանական ֆուտբոլին հետևող երկու ամենամեծ հեռուստաշուկաներն են։

Կատեգորիա: Ակումբից | Դիտումներ: 326 | Ավելացրեց: Morata21 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]