Գլխավոր էջ » 2013 » Սեպտեմբեր » 1 » Պարզապես Անչելոտին նախընտրում է բարձրահասակ դարպասապահներին...
08:43
Պարզապես Անչելոտին նախընտրում է բարձրահասակ դարպասապահներին...
Ինչու՞ է Կարլո Անչելոտին վստահում Դիեգո Լոպեսին և ոչ Իկեր Կասիլյասին: Ինչո՞վ է Կասիլյասը զիջում Լոպեսին...խաղամակարդակո՞վ, փորձառությա՞մբ...

Կարլո Անչելոտին երեկ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Իսպանիայի առաջնության երրորդ տուրում ևս «Ռեալի» դարպասը պաշտպանելու է Դիեգո Լոպեսը, դրան հաջորդեցին իսպանական ԶԼՄ-ների բուռն քննադատությունները, իսկ Marca պարբերականը հայացք է նետել անցյալին և նկատել, որ Անչելոտին միշտ նախընտրել է բարձարահասակ դարպասապահներին: Այս դեպքը ևս բացառություն չէ' Իկեր Կասիլյասի հասակը 1,85 սմ է, Լոպեսինը' 1,96

Անչելոտին, Ա Սերիայում' «Պարմայում» մարզչական աշխատանքի անցնելուց ի վեր չի փոխել իր մարտավարությունը' միշտ նախընտրելով բարձարահասակ դարպասապահներին: 1996-97 մրցաշրջանում «Պարմայի» դարպասը նախ պաշտպանում էր 1.80 սմ հասակով Լուկա Բուչչին, սակայն երկու պարտությունից հետո, Անչելոտին հիմնական դարպասապահ դարձրեց Ջանլուիջի Բուֆֆոնին, ում հասակը 1,91 սմ է:

«Յուվենտուսում» Անչելոտին կրկին նախընտրել է բարձրահասակներին: Մարզչին չէին գոհացնում Անջելո Պերուցցիի և Ռամպուլայի հասակաները, և 1998-99 մրցաշրջանի ավարտից հետո թուրինյան ակումբ հրավիրվեց Վան դեր Սարը, ում հասակը 1.99 սմ է: Նկատենք, որ Պերուցցին այդ ժամանակ եղել է «Յուվենտուսի» խորհրդանիշը ճիշտ այնպես, ինչպես այսօր Կասիլյասը' «Ռեալի»:

Անչելոտին իր հաջորդ թիմում' «Միլանում» ևս ճաշակը չփոխեց. նա նախընտրեց 1,95 սմ հասակ ունեցող Դիդային, 1,91 սմ հասակ ունեցող Կրիստիան Աբիյատիից: Երբ Դիդան վնասվածքի պատճառով երկար ժամանակ բացակայեց, նրան Կարլոն փոխարինեց Ժելկո Կալացով (2.02 սմ):

«Չելսիում» և «Պարի Սեն Ժերմենում» Անչելոտին թերևս միշտ վստահում էր համապատասխանաբար' բարձրահասակ Պետր Չեխին (1,96 սմ) և Սալվատորե Սիրիգուին (1,92 սմ):

Դոն Կարլոն ժամանեց Մադրիդ, իսկ նախասիրությունները մնացել են նույնը' անկախ Իկեր Կասիլյասի նվաճումներից և մադրիդիստների կուռքը լինելուց...Ընդամենը 11 սմ, և աշխարհի վերջին տարիների լավագույն դարպասապահը պահեստային է:

Օգտագործված աղբյուր' Marca.com:
Կատեգորիա: Ակումբից | Դիտումներ: 336 | Ավելացրեց: Morata21 | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2
2 Benzema  
0
hastat axper

1 Bale11  
1
e Kasic lav@ chka

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]