Գլխավոր էջ » 2013 » Սեպտեմբեր » 8 » Պաուլետա. Ռոնալդուն բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից է
14:44
Պաուլետա. Ռոնալդուն բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից է
Պորտուգալիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկու Պեդրու Պաուլետան իր կարծիքն է հայտնել հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին, ով պորտուգալացիների ազգային ընտրանու լավագույն ռմբարկուների ցանկում դուրս է եկել 2-րդ հորիզոնական:

-Ես շատ ուրախ եմ, որ Ռոնալդուն մոտ է իմ ռեկորդին: Նա շուտով կգերազանցի այն: Ռոնալդուն գրանցում է բազմաթիվ ռեկորդներ, ինչո՞ւ այս մեկը պետք է բացառություն կազմի: Ես գոհ կլինեմ, երբ դա տեղի ունենա:

Մենք բոլորս սիրում ենք նրան, ու Պորտուգալիայի հավաքականը շատ բախտավոր է, որ իր տրամադրության տակ ունի Ռոնալդուին, քանի որ նա բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկն է:

Կրիշտիանուն ունի ամեն ինչ. տեխնիկա, ֆիզիկական տպավորիչ պատրաստվածություն, հաղթելու ցանկություն ու համեստություն: Բացի այդ, նա միշտ պատրաստ է զոհել իր շահերը' հանուն թիմի,- ասել է Պաուլետան:
Կատեգորիա: Ակումբից | Դիտումներ: 357 | Ավելացրեց: Morata21 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]