Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 21 » Օզիլը Մեսսիի և Ռոնալդուի մակարդակի ֆուտբոլիստ է. Բետիսի մարզիչ
11:20
Օզիլը Մեսսիի և Ռոնալդուի մակարդակի ֆուտբոլիստ է. Բետիսի մարզիչ
«Բետիսի» գլխավոր մարզիչ Պեպե Մելը «Ռեալին» պարտվելուց հետո նշել է, որ մադրիդցիների կիսապաշտպան Մեսութ Օզիլի ցուցադրած խաղը չի զիջում Մեսսիի և Ռոնալդուի խաղին:

«Թիմը, որտեղ հանդես են գալիս Կրիշտիանո Ռոնալդուն, Օզիլը և Բենզեման, մշտապես գործում է ամենաբարձր մակարդակով: Մենք սխալվեցինք՝ երբ փորձեցինք վերահսկել գնդակը:

Այսօր Օզիլը դարձավ դուբլի հեղինակ: Կարող եմ ասել, որ նա Ռոնալդուի և Մեսսիի  մակարդակի ֆուտբոլիստ է: Մեսութը շատ արժեքավոր խաղացող է և եթե այսպես շարունակի՝ ավելի մեծ ճանաչում ձեռք կբերի»,- Մելի խոսքերը փոխանցում է Football Espania-ն:
Դիտումներ: 332 | Ավելացրեց: Morata21 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]