Գլխավոր էջ » 2013 » Հոկտեմբեր » 6 » Մորատա. Երկրպագուները պետք է համբերատար լինեն
18:09
Մորատա. Երկրպագուները պետք է համբերատար լինեն
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ալվարո Մորատան մեկնաբանել է իր թիմի' «Լևանտեի» նկատմամբ 3:2 հաշվով տոնած հաղթանակը: «Արքայական» ակումբին այդ խաղում հաղթանակ է պարգևել Կրիշտիանու Ռոնալդուի' հանդիպման վերջին վայրկյաններին խփած գնդակը:

-«Ռեալը» բնավորություն ցույց տվեց, իսկ ինձ հաջողվեց գոլ խփել, ինչի համար ուրախ եմ: Մենք ցույց տվեցինք, որ եթե նույնիսկ գործերը ընթանում են ոչ լավագույն ձևով, ապա մենք, միևնույնն է, կարողանում ենք միավորներ վաստակել:

Կցանկանայի հորդորել մեր երկրպագուներին համբերատար լինել: Մենք որոշ ժամանակ անց ավելի լավ կխաղանք,- ասել է Մորատան AS-ի հետ զրույցում:
Կատեգորիա: Ակումբից | Դիտումներ: 298 | Ավելացրեց: Morata21 | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]