Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 18 » Մոուրինյոյի Ռեալից հեռանալը մեծ կորուստ կլինի ողջ իսպանական ֆուտբոլի համար. Ալվարես
09:33
Մոուրինյոյի Ռեալից հեռանալը մեծ կորուստ կլինի ողջ իսպանական ֆուտբոլի համար. Ալվարես
«Կանիլյաս» ակումբի նախագահ Մանուել Ալվարեսը նշել է, որ Ժոզե Մոուրինյոն, ոմ որդին հանդես է գալիս հենց «Կանիլյասում», իրեն տեղյակ է պահել «Ռեալը» լքելու մտադրության մասին:

«Մուորինյոն ինձ ասաց, որ հաջորդ մրցաշրջանում չի կարող իր խորհուրդներով օգնել իմ թիմի մարզիչներին, քանի որ այլևս Մադրիդում չի լինելու:

Եթե Ժոզեն հեռանա «Ռեալից», դա մեծ կորուստ կլինի ողջ իսպանական ֆուտբոլի համար: Հուսով եմ՝ Ֆլորենտինո Պերեսը կկարողանա որևէ լուծում գտնել»,- Ալվարեսի խոսքերը փոխանցում է Goal.com-ը:

Հատկանշական է, որ 2011 թվականին Մոուրինյոն «Կանիլյասին» փրկեց սնանկացումից՝ ակումբին նվիրաբերելով 10 հազար եվրո:
Դիտումներ: 370 | Ավելացրեց: Morata21 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]