Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 18 » Մոուրինյոն անարդար է վարվում է Կասիլյասի նկատմամբ. Չավի
15:15
Մոուրինյոն անարդար է վարվում է Կասիլյասի նկատմամբ. Չավի
«Բարսելոնայի» կիսապաշտպան Չավին Barcelona Televisio-ին տված հարցազրույցի ժամանակ վստահություն է հայտնել, որ «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը չի տեղափոխվի կատալոնական ակումբ:

«Ինձ համար ցավալի է Կասիլյասին տեսնել պահեստայինների նստարանին: Կարծում եմ` դա նրա նկատմամբ արդար վերաբերմունք չէ, Իկերն արժանի չէ դրան: Ինչ վերաբերում է նրա տեղափոխությանը «Բարսելոնա», ապա ես չէի ողջունի իրադարձությունների նման զարգացումը: Սակայն պետք է անկեղծ ասեմ, որ դա հնարավոր չեմ համարում: Նա շատ նվիրված է «Ռեալին»», – նշել է Չավին:

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» նոր դարպասապահ է փնտրում, քանի որ Վիկտոր Վալդեսը չի պատրաստվում երկարաձգել ակումբի հետ պայմանագրի ժամկետը:
Դիտումներ: 389 | Ավելացրեց: Morata21 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]