Գլխավոր էջ » 2013 » Հոկտեմբեր » 16 » Մարտինեսի գործակալ. Մեծ պատիվ է լսել «Ռեալի» հետաքրքրության մասին
12:15
Մարտինեսի գործակալ. Մեծ պատիվ է լսել «Ռեալի» հետաքրքրության մասին

«Պորտուի» հարձակվող Ջեքսոն Մարտինեսի գործակալ Լուիշ Մանուել Մանսոն նշել է, որ կոլումբիացի ֆուտբոլիստն ուրախ է լսել Մադրիդի «Ռեալի»' իր նկատմամբ հետաքրքրության մասին, սակայն այս պահին մտածում է «վիշապների» հետ պայմանագիրը երկարաձգելու մասին:

Հիշեցնենք' 27-ամյա հարձակվողի գործող պայմանագրում ամրագրված հրաժարագինը կազմում է 40 մլն. եվրո:

-Իհարկե, մեծ պատիվ է կարդալ ու լսել նման լուրեր, սակայն Մարտինեսն այլ պլաններ ունի: Մենք մտածում ենք «Պորտուի» հետ պայմանագիրը երկարաձգելու մասին: Բացի այդ, Մարտինեսը շատ երջանիկ է այս ակումբում ու քաղաքում: Նա չի մտածում որևէ այլ բանի, քան իր թիմին օգնելու մասին: «Պորտուի» ու «Ռեալի» միջև շփումնե՞րը. դրանք ընդամենը շշուկներ են,- խաղացողի գործակալին մեջբերում են պորտուգալական ԶԼՄ-ները:

Կատեգորիա: Ակումբից | Դիտումներ: 356 | Ավելացրեց: Ronaldo7 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]