Գլխավոր էջ » 2013 » Հոկտեմբեր » 10 » Marca. Բենզեման պահեստային կլինի «Էլ-Կլասսիկոյում»
20:15
Marca. Բենզեման պահեստային կլինի «Էլ-Կլասսիկոյում»
Իսպանական հեղինակավոր Marca պարբերականն իր այսօրվա համարում հայտնել է, որ «Բարսելոնայի» ու Մադրիդի «Ռեալի» միջև կայանալիք առաջիկա «Էլ-Կլասսիկոյին» առաջին րոպեներից չի մասնակցի «Արքայական» ակումբի հարձակվող Կարիմ Բենզեման:

Ըստ աղբյուրի' ֆրանսիացի ֆուտբոլիստը կմնա պահեստայինների նստարանին, իսկ գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խաղադրույք կկատարի Ռոնալդու-Բեյլ-դի Մարիա եռյակի օգտին:

Հիշեցնենք' Իսպանիայի առաջնության մեկնարկային 8 տուրերից հետո կատալոնական ակումբն ու Մադրիդի «Ատլետիկոն» առանց միավորների կորստի գլխավորում են մրցաշարային աղյուսակը:

Կատեգորիա: Ակումբից | Դիտումներ: 355 | Ավելացրեց: Morata21 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]