Գլխավոր էջ » 2013 » Հոկտեմբեր » 10 » «Լիվերպուլ» ու «Չելսի». պայքար` Խաբի Ալոնսոյի համար
20:12
«Լիվերպուլ» ու «Չելսի». պայքար` Խաբի Ալոնսոյի համար
Ինչպես հայտնի է, Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խաբի Ալոնսոյի պայմանագիրն ակումբի հետ ավարտին է մոտենում այս մրցաշրջանի ավարտից հետո:

Ինչպես հաղորդում է The Daily Star-ը, «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը ցանկանում է վերադարձնել Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստին, ով մերսիսայդյան ակումբից հեռացել է 2009 թվականին ու 30 մլն. ֆունտի դիմաց տեղափոխվել «Արքայական» ակումբ:

Աղբյուրը տեղեկացնում է, որ մադրիդցիները պատրաստ են Ալոնսոյին ցածր գումարով բաց թողնել հունվարին, որպեսզի նա ամռանը թիմից չհեռանա անվճար:

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նույնպես հետաքրքրված է իսպանացու ծառայություններով, ում հետ պորտուգալացի մասնագետն աշխատել է «Ռեալում»:
Կատեգորիա: Ակումբից | Դիտումներ: 313 | Ավելացրեց: Morata21 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]