Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 20 » Լեմպարդ. Մոուրինյոն հաջողակ կլինի ցանկացած թիմում
15:49
Լեմպարդ. Մոուրինյոն հաջողակ կլինի ցանկացած թիմում
«Չելսիի» կիսապաշպան Ֆրենկ Լեմպարդը խոսել է իր նախկին մարզիչ Ժոզե Մոուրինյոյի մասին, ով այժմ աշխատում է Մադրիդի «Ռեալում»:

Պորտուգալացին, հիշեցնենք, «արիստոկրատների» հետ աշխատել է 2004-2007 թթ.' այդ ընթացքում թիմի հետ երկու անգամ հաղթելով Պրեմիեր լիգան, Անգլիայի գավաթը, Լիգայի գավաթը, ինչպես նաև մեկ անգամ էլ Սուպերգավաթը:

-Ժոզեն ֆանտաստիկ մարզիչ է: Ես ոչ մի կասկած չունեմ նրանում, որ եթե նա վերադառնա «Չելսի» կամ մնա «Ռեալում», կամ էլ հայտնվի մեկ այլ թիմում, բոլոր տեղերում էլ հաջողակ է լինելու,- ասել է անգլիացին:

Նա նաև խոստովանել է, որ կցանկանար դադարեցնել «մարզչական վերադասավորումները» լոնդոնյան թիմում. «Հիանալի կլիներ, եթե թիմը մարզեր մի մասնագետ երկար ժամանակով: Կարծում եմ' դրանից կշահեն և՛ խաղացողները, և՛ երկրպագուները, և՛ հենց «Չելսին»:
Դիտումներ: 294 | Ավելացրեց: Morata21 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]