Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 19 » Կվստահեմ Դիեգո Լոպեսին՝ չնայած, որ Կասիլյասը հիանալի մարզավիճակում է. Մոուրինյո
17:40
Կվստահեմ Դիեգո Լոպեսին՝ չնայած, որ Կասիլյասը հիանալի մարզավիճակում է. Մոուրինյո

«Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է «Բետիսի» հետ առաջիկա հանդիպման մասին, ինչպես նաև մեկնաբանել դարպասապահ Իկեր Կասիլյասի շուրջ ստեղծված իրավիճակը։

«Չգիտեմ, թե արդյոք հաջորդ մրցաշրջանում կմնամ «Ռեալում», թե ոչ։ Այժմ հանգիստ աշխատանքս եմ կատարում։

Եթե տիտղոսներ նվաճելու հնարավորություն չլիներ,  քննարկելու ոչինչ չէր լինի։ Հազար անգամ ասել եմ, որ մեր նպատակը Չեմպիոննների լիգայում հաղթելն է։

Աշխարհում չկա կատարյալ թիմ և նույնպիսի մարզիչ։

Վաղը Կասիլյասը կլինի պահեստայինների նստարանին։ Կվստահեմ Դիեգո Լոպեսին՝ չնայած, որ Իկերը հիանալի մարզավիճակում է։ Կարծում եմ, որ անակնկալ չի լինի, եթե հետագայում նա զբաղեցնի դարպասների պաշտպանի դիրքը։

Հիանալի է, երբ թիմի կազմում երկու բարձրակարգ դարպասապահ կա»,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Football Espana-ն։
Դիտումներ: 388 | Ավելացրեց: Morata21 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]