10:19 ԿՐԵՍՊՈ. ՌՈՆԱԼԴՈՒՆ ԿԱՐՈՂ Է ՄԻԱՅՆԱԿ ՎՃՌԵԼ ԽԱՂԻ ԵԼՔԸ | |
Արգենտինայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Էրնան Կրեսպոն օրերս այցելել է Մադրիդի «Ռեալի» մարզաբազա: Կրեսպոն խոսեց թիմի գլխավոր մարզիչ Կարլո Անեչլոտիի և հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին: «Անչելոտին արտասավորո մարդ է: Եվրոպական մրցաշարերում նա եղել է իմ առաջին մարզիչը, երբ հանդես էի գալիս «Պարմայում»: Դրանից հետո մենք հանդիպեցինք «Միլանում»: Արդեն 20 տարի է անցել, ինչ մենք հանդիպել ենք միմյանց. աներևակայելի է նրան նորից տեսնելը: Կրիշտիանու Ռոնալդուն այն ֆուտբոլիստն է, ով կարող է միայնակ վճռել խաղի ելքը: Նայում եմ նրա գրանցած ցուցանիշներին, վիճակագրությանը, այնուհետև նայում եմ իմ գրանցած արդյունքներին և ծիծաղում եմ: «Ռեալի» երկրպագուները պետք է հիանան նրանով»,- արգենտինացու խոսքերն է մեջբերում «Արքայական» ակումբի պաշտոնական կայքը:
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |