Գլխավոր էջ » 2013 » Սեպտեմբեր » 8 » ԿՈԵՆՏՐԱՈՒ.«ՈՒԶՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻՆ ԱՊԱՑՈՒՑԵԼ, ՈՐ ԱՐԺԱՆԻ ԵՄ «ՌԵԱԼՈՒՄ» ԽԱՂԱԼՈՒՆ»
21:02
ԿՈԵՆՏՐԱՈՒ.«ՈՒԶՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻՆ ԱՊԱՑՈՒՑԵԼ, ՈՐ ԱՐԺԱՆԻ ԵՄ «ՌԵԱԼՈՒՄ» ԽԱՂԱԼՈՒՆ»
«Ռեալի» պաշտպան Ֆաբիո Կոենտրաուն հայտարարել է, որ պատրաստվում է այս մրցաշրջանում ապացուցել, որ արժանի է թիմի մարզաշապիկը կրելուն:

«Ես ուզում եմ ավելի լավ խաղալ, քան նախորդ տարի, չնայած նրան, որ արդեն իսկ խաղում էի բավականին բարձր մակարդակով:

Ես ուզում եմ բոլոր քննադատներին ապացուցել, որ արժանի եմ «Ռեալում» խաղալուն:

Այո´, կար «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու հավանականություն, բայց հիմա ես «Ռեալում» եմ, ինչը ամենակարևորն է», – ասել է խաղացողը O Jogo-ին տված հարցազրույցում:

Հիշեցնենք, որ Կոենտրաուի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ» խափանվեց, քանի որ անգլիական ակումբը չէր հասցրել ժամանակին պատրատել անհրաժեշտ փաստաթղթերը:
Կատեգորիա: Ակումբից | Դիտումներ: 319 | Ավելացրեց: Sashka | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]