15:47 Կարվախալ. Ցանկանում եմ մի օր վերադառնալ «Ռեալ» | |
«Բայերի» պաշտպան Դանիել Կարվախալը, ով Մադրիդի «Ռեալի» սան է, ցանկություն է հայտնել մի օր վերադառնալ մադրիդյան ակումբ, հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները: 21-ամյա ֆուտբոլիստը, չկարողանալով հաստատվել մադրիդյան թիմի թիմի առաջին կազմում, այս մրցաշրջանի մեկնարկից առաջ տեղափոխվեց «Բայեր» ու այժմ համարվում է Բունդեսլիգայի լավագույն պաշտպաններից մեկը: -Այո, կցանկանայի մի օր վերադառնալ Մադրիդ: Նրանք ինձ վերադարձնելու հնարավորություն ունեն: Ես փորձում եմ «Բայերում» որքան հնարավոր է լավ աշխատել, օր օրի բարելավել խաղս, ու եթե մի երջանիկ օր «Ռեալը» ցանկանա ինձ վերադարձնել, ես միանգամից կընդունեմ առաջարկը,- ասել է Կարվախալը, ով Բունդեսլիգայի այս մրցաշրջանում 27 հանդիպման է մասնակցել: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |