Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 18 » Ժամանակն է, որպեսզի Ատլետիկոն հաղթի Ռեալին. Դիեգո
15:20
Ժամանակն է, որպեսզի Ատլետիկոն հաղթի Ռեալին. Դիեգո
«Վոլֆսբուրգի» կիսապաշտպան Դիեգոն հույս ունի, որ իր նախկին թիմը` «Ատլետիկոն» կկարողանա Իսպանիայի գավաթի եզրափակիչում պարտության մատնել «Ռեալին»:

«Անկեղծ ասած, փորձում եմ դիտել «Ատլետիկոյի» մասնակցությամբ բոլոր հանդիպումները: Դժվար թե ներկա գտնվեմ Իսպանիայի գավաթի եզրափակիչին, սակայն հանդիպումն անպայման կնայեմ: Ժամանակն է, որպեսզի «Ատլետիկոն» հաղթի «Ռեալին»:
Ինչ վերաբերում է իմ ապագային, ապա առայժմ կենտրոնացած եմ «Վոլֆսբուրգում» իմ ելույթների վրա: Սակայն «Ատլետիկոն» միշտ կմնա իմ սրտում», – Դիեգոյի խոսքերը մեջբերում է AS-ը:

Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Դիեգոն «Վոլֆսբուրգի» կազմում անցկացրած 27 խաղում դարձել է 7 գոլի հեղինակ:
Դիտումներ: 434 | Ավելացրեց: Morata21 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]