19:57 Իսկոն բաց կթողնի «Ռեալի» առնվազն մեկ հանդիպում | |
«Ռեալի» կիսապաշտպան Իսկոն գտնվում է ակումբի բժիշկների հսկողության տակ: Ինչպես հայտնի է, ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով Իսպանիայի հավաքականի կազմում չմասնակցեց Ֆինլանդիայի հետ ընտրական հանդիպմանն ու վերադարձավ Մադրիդ: Գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հուսով էր, որ Իսկոն պատրաստ կլինի Իսպանիայի առաջնության 4-րդ տուրի' «Վիլյառեալի» հետ առաջիկա հանդիպմանը, սակայն խաղացողը դեռ չի ապաքինվել, ուստի մասնագետն այդ խաղի համար նրա հետ հույսեր կապել չի կարող: Բացի այդ, Իսկոն հնարավոր է չմասնակցի նաև Չեմպիոնների լիգայի նոր խաղարկության մեկնարկային' «Գալաթասարայի» հետ հանդիպմանը:
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |