15:48 Գվարդիոլան կփորձի փախցնել Բեյլին «Ռեալի» ձեռքերից | |
«Տոտենհեմի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը համարվում է «Բավարիայի» նոր գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի տրանսֆերային գլխավոր նպատակներից մեկը, հաղորդում է The Sun-ը: «Բարսելոնայի» նախկին մարզիչը պատրաստ է պայքարել Մադրիդի «Ռեալի» հետ ու ուելսցի խաղացողի համար վճարել 30 մլն. եվրո: Գվարդիոլան, ով մյունխենյան ակումբում աշխատանքի կանցնի ամառվանից, համարվում է «շպորների» աստղի տաղանդի երկրպագուն: Նա հետևում է Բեյլի խաղին արդեն երկար ժամանակ: Այդ ընթացքում 23-ամյա ֆուտբոլիստը իր խաղում մեծ առաջընթաց է գրանցել: «Տոտենհեմը» պնդում է, որ իր առաջատարը չի վաճառվում: Սակայն նրանք պետք է ամեն ինչ անեն հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի ուղեգիր ձեռք բերելու համար, հակառակ դեպքում դժվար թե կարողանան պահպանել Բեյլին:
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |