Գլխավոր էջ » 2013 » Սեպտեմբեր » 2 » ԳԱՐԵԹ ԲԵՅԼԸ ԱՐԴԵՆ ՄԱԴՐԻԴՈՒՄ Է. ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ` 15:00-ԻՆ (ՖՈՏՈՇԱՐՔ)
14:02
ԳԱՐԵԹ ԲԵՅԼԸ ԱՐԴԵՆ ՄԱԴՐԻԴՈՒՄ Է. ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ` 15:00-ԻՆ (ՖՈՏՈՇԱՐՔ)

Գարեթ Բեյլը արդեն Մադրիդում է, որտեղ նա այսօր պաշտոնապես կներկայացվի որպես «Ռեալի» նոր խաղացող (15:00, ուղիղ եթերը` Realmadrid TV): Բեյլին տեղափոխող օդանավը վայրէջք է կատարել Մադրիդի Բարախաս օդանավակայանում Երևանի ժամանակով 3:30-ին, ու խաղացողը ուղևորվել է հյուրանոց` հանգստանալու:

Այսօր խաղացողը ակումբի հետ 6 տարվա պայմանագիր կկնքի: Շնորհանդեսը տեղի կունենա այսօր` ժամը 15:00-ին, «Սանտիագո Բեռնաբեուի» նախագահական օթյակում: Միջոցառմանը կհաջորդի խաղացողի` «Ռեալի» մարզաշապիկով խաղադաշտ դուրս գալը: Եվ վերջում Բեյլը մամլո ասուլիս կտա «Բեռնաբեուի» մամլո սրահում:

Կատեգորիա: Ակումբից | Դիտումներ: 378 | Ավելացրեց: Morata21 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]