Գլխավոր էջ » 2013 » Հոկտեմբեր » 16 » Ֆալկաո. Շնորհակալ եմ Պերեսին ուշադրության համար, բայց ես «Մոնակոյում» երջանիկ եմ
16:55
Ֆալկաո. Շնորհակալ եմ Պերեսին ուշադրության համար, բայց ես «Մոնակոյում» երջանիկ եմ
«Մոնակոյի» և Կոլումբիայի հավաքականի հարձակվող Ռադամել Ֆալկաոն մեկնաբանել է իր հանդեպ Մադրիդի «Ռեալի» հետաքրքրությունը։

«Շնորհակալ եմ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսին ուշադրության և հետաքրքրության համար, բայց ես երջանիկ եմ «Մոնակոյում»։ Ես հարգում եմ իմ ներկա պայմանագիրը։

Այժմ դեռ շատ վաղ է խոսել Մադրիդ հավանական տեղափոխման մասին»,-ասել է Ֆալկաոն։

Նշենք, որ «Մոնակոյի» հետ ֆուտբոլիստի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2018 թվականի ամառը։

Հիշեցնենք, որ «Ռեալի» նախագահը հայտարարել էր, որ Ֆալկաոն չի մտնքում ակումբի ձմեռային պլանների մեջ, սակայն հնարավոր է՝ նրան ձեռք բերելու մասին մտածեն մրցաշրջանի վերջում։
Կատեգորիա: Ակումբից | Դիտումներ: 505 | Ավելացրեց: Morata21 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]