Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 19 » Երբեք չեմ մտածել Ռեալ տեղափոխվելու մասին. Ես Բարսելոնայից եմ. Տուրե
15:48
Երբեք չեմ մտածել Ռեալ տեղափոխվելու մասին. Ես Բարսելոնայից եմ. Տուրե
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Յայա Տուրեն հայտարարել է, որ երբեք չի պատրաստվել տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»:

«Երբեք չեմ ցանկացել տեղափոխվել «Ռեալ», քանի որ «Բարսելոնայի» երկրպագու եմ: Իհարկե, «Ռեալը» մեծագույն ակումբ է, սակայն «Բարսելոնայի» դեմ շատ դժվար կլիներ խաղալ: «Բարսան» միշտ ամենակարևոր թիմն է եղել ինձ համար: Այս ակումբն օրինակելի է իր ֆուտբոլիստների, աշխատակիցների և երկրպագուների շնորհիվ: Ինձ համար այն աշխարհի լավագույն ակումբն է», – Տուրեի խոսքերը մեջբերում է Sport.es-ը:

Հիշեցնենք, որ 2007-2010թթ ընթացքում Յայա Տուրեն հանդես է եկել «Բարսելոնայի» կազմում:
Դիտումներ: 384 | Ավելացրեց: Morata21 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]